Էդգար Շաթիրյանը ընտրվել է ՍԴ փոխնախագահ
Հասարակություն
05.12.2025 | 14:15
Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Էդգար Շաթիրյանը։ Այս մասին հայտնել է Սահմանադրական դատարանը։
Շաթիրյանը փոխնախագահ է ընտրվել դեկտեմբերի 5-ին հրավիրված աշխատակարգային նիստում։
Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 15-ին Շաթիրյանն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր: