ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որը նախապատրաստվում է դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում, տեղի է ունենալու ոչ թե առցանց, այլ դեմ առ դեմ ձևաչափով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Այո՛, ընթանում է ղեկավարների անձնական հանդիպման նախապատրաստումը»,- ասել է Պեսկովը։ Ավելի վաղ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը լրագրողներին …

