Սեպտեմբերի 22-ին Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը և խորհրդի անդամներն այցելել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն և դեսպան Արտաշես Թումանյանին, դեսպանության անձնակազմին շնորհավորել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ. տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: «ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց պալատի անդամներին, որից հետո հանդիպման մասնակիցներն անդրադարձան Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և առաջիկայում սպասվող զարգացումներին։ Հանդիպմանը մասնակցում …