Ընդդիմությունը միավորվում է Էրդողանի դեմ․ Թուրքիայի 6 ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները գագաթնաժողով են անցկացրել

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի 6 ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները գագաթնաժողով են անցկացրել՝ քննարկելու կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականի վերադառնալու ռազմավարությունը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ընդդիմադիր առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել աշխատանքային ընթրիքից հետո։
Հայտարարությամբ նրանք վատթարացող տնտեսության մեղավոր են նշել նախագահական համակարգը և որպես միասնական նպատակ հռչակել «ուժեղացված խորհրդարանական համակարգին» վերադարձը։

2018 թվականին Թուրքիայում ներդրվեց նախագահական համակարգը, իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրվեց նախագահ։ Համակարգը, որը թուրք առաջնորդին տալիս է զգալիորեն ընդլայնված գործադիր լիազորություններ, ուժի մեջ է մտել համազգային հանրաքվեից հետո, մինչդեռ ընդդիմությունը հայտարարում էր ձայների կեղծման մասին։ Էրդողանի քաղաքական հակառակորդները նրան մեղադրում էին նախագահական հրամանագրերով խորհրդարանը շրջանցելու, դատական համակարգի անկախությունը խաթարելու և իր իշխանության դեմ ուղղված բոլոր ընդդիմադիր ուժերի նկատմամբ ճնշում գործադրելու ձգտման մեջ։

Հաղորդվում է, որ աշխատանքային ճաշին մասնակցել են գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, աջ կենտրոնամետ «Լավ» (İYİ) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Գյութեքին Ույսալն ու Երջանկության կուսակցության ղեկավար Թեմել Քարամոլլաօղլուն։ Հանդիպմանը մասնակցել են նաև ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար, երկրի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության ղեկավար, նախկին փոխվարչապետ և նախկին ԱԳ նախարար Ալի Բաբաջանը։
«Թուրքիան ապրում է իր ամենախորը քաղաքական ու տնտեսական ճգնաժամը։ Այս ամենի ամենակարևոր պատճառը, անկասկած, «նախագահական համակարգի» անվան տակ իրականացվող կամայական և անօրինական կառավարումն է»,- ասվում է կուսակցությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։

Ուշագրավ է, որ այս հանդիպումը տեղի է ունենում այն ընթացքում, երբ տնտեսական ճգնաժամի իրավիճակում Թուրքիան պատրաստվում է 2023թ․ ամռանը կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրություններին։

Լրատվամիջոցները հայտնում են, որ ընդդիմադիր կուսակցությունների համաձայնագրի ամբողջական տեքստը կհրապարակվի փետրվարի 28-ին։

Ի դեպ՝ Թուրքիայի խորհրդարանի երրորդ ամենամեծ՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) չի մասնակցել հավաքին, իսկ HDP-ի պաշտոնյաները դատապարտել են իրենց քննարկումից դուրս թողնելու համար։
Էմմա Չոբանյան