Էրդողանը մեկնում է ԱՄԷ․ նախատեսվում է երկրների միջև 12 փաստաթղթի ստորագրում

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ փետրվարի 14-15-ը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարելիք երկօրյա պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է միջկառավարական համաձայնագրերի փաթեթ ստորագրել։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը։

Աղբյուրի տվյալներով՝ կողմերը ստորագրման համար համաձայնեցրել են փաստաթուղթ՝ ուղղված առևտրի, պաշտպանության, տրանսպորտի, ներդրումային, ինչպես նաև առողջապահության, գյուղատնտեսության և տեղեկատվական ոլորտներում համագործակցության խորացմանը։ Փաստաթղթերի ստորագրման արարողությունը տեղի է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահյանի նեղ և ընդլայնված ձևաչափերով բանակցություններից հետո։

Նախատեսվում է նաև պաշտպանության ոլորտում համագործակցության մեկնարկի համար Մտադրությունների նամակ ստորագրել։

Էրդողանն ԱՄԷ մեկնելուց առաջ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ հույս ունի վերականգնել հարաբերություններն արաբական այդ երկրի հետ։ Նա նշել է, որ Անկարայի և Աբու Դաբիի միջև համագործակցությունը, ընդհանուր առմամբ, դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա։

Ի դեպ, Էրդողանը հայտնել է, որ իր կինը՝ Էմինե Էրդողանը, իրեն չի ուղեկցելու այցի ընթացքում, քանի դեռ կորոնավիրուսից չի ապաքինվել։ Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ կնոջ հետ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով են վարակվել։

 

Էմմա Չոբանյան