ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներն այսօր կրկին բողոքի էին դուրս եկել։ Բանն այն է, որ շենքի հարևանությամբ բազմաֆունկցիոնալ համալիր է կառուցվում։ Շինաշխատանքներ են սկսվել այն հատվածում, որտեղ առաջ ջրավազանն էր․ դեռևս 1990-ականներին Երևանի քաղաքապետարանը ջրավազանի տարածքը հանել է ինստիտուտի հաշվեկշռից, և այդ ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ՝ փոխանցվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին, որից հետո, համայնքի ավագանու …

