ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է հրապարակել՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների, մատուցվող ծառայությունների և այլնի մասին․ «Բարձր գնահատելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված մշտադիտարկման իրականացումն ու վստահեցնելով, որ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր եղած թերացումների շտկման …

