Ալիևը դարձյալ խոսել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրից

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ նախօրեին այցելել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Ակնա, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Ալիևները մասնակցել են «Աղդամ-1», «Աղդամ-2» էլեկտրաէներգայի ենթակայանների բացմանը։ Ադրբեջանի նախագահը նաև հանդես է եկել մի շարք քաղաքական հայտարարություններով։ Նա, մասնավորապես, նշել է, որ Երևանի ու Բաքվի միջև պետք է լինի խաղաղության համաձայնագիր։

«Իհարկե, Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է լինի խաղաղության համաձայնագիր։ Այդ համաձայնագիրը պետք է ստորագրվի միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության ճանաչման փոխադարձ սկզբունքով»,-ասել է Ալիևը։

Բացի այդ նա նաև Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել ու կրկին սպառնացել։ Ալիևը համոզմունք է հայտնել, որ այն աշխատանքը, որը հիմա տանում է Ադրբեջանը ռազմական շինարարության ոլորտում էլ ավելի է ուժեղացնելու երկիրը ու «պատասխանն է Հայաստանի ռևանշիստական ուժերին»։

Բացի այդ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը շարունակելու է կազմակերպել արտասահմանցիների այցը Ակնա։ Նշենք, որ Ադրբեջանը պարբերաբար գումարի դիմաց տարբեր երկրների լրագրողների ու փորձագետների քարոզչական այցեր է կազմակերպում Արցախի գրավյալ տարածքներ։

 

Էմմա Չոբանյան