Սյունիքում դիրքեր զիջելու հարցը հունից հանեց ՔՊ-ական պատգամավորներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նման տեղեկատվություն առաջին անգամ եմ լսում»,-«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշեց  պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե լուրեր կան, որ Սյունիքում կրկին դիրքեր են զիջվելու հակառակորդին:

«Հիմա հայտարարություն եմ անում ԱԱԾ-ին՝ այս փաստի առթիվ անպայման ստուգումներ իրականացնել, և դուք պարտավոր եք նշել աղբյուրը, որտեղից են ձեզ ասել, որ Սյունիքում դիրքեր են զիջվելու»,-դիմելով լրագրողին՝ ասաց պատգամավորը:

Երաշխավորու՞մ է արդյոք, որ Սյունիքից նոր տարածքներ չեն զիջվելու թշնամուն, այս հարցը բարկացրեց ՔՊ-ական սյունեցի պատգամավորին: «Կգնաք այդ հարցը ձեր տերերին կտաք, դուք որպես լրագրո՞ղ եք այստեղ, թե՞ ակտիվիստ, ինչ հարցեր եք տալիս»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

«Երաշխավորում ենք, ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովվի, այո, ամեն ինչ, պետք լինի՝ մեր կյանքն ենք տալու»,- ընդգծեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: