Հայ ժողովուրդն իմաստուն է, հուսով եմ՝ չի ներքաշվի Ռուսաստանի ավանտյուրայի մեջ, ինչպես Բելառուսի դեպքում եղավ․ ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Factor TV-ն Ուկրաինայի շուրջ աճող լարվածության մասին զրուցել է Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյի հետ

-Պարո՛ն Բոժկո, Ուկրաինայի սահմանին իրավիճակը ռուսական զորքերի կուտակման հետևանքով շարունակում է լարված մնալ։ Պատերազմ սկսելու կոնկրետ օրերի մասին կանխատեսումներ կան։ Արևմտյան երկրների առաջնորդները շարունակում են բանակցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նրա հետ վերջին հեռախոսազրույցում զգուշացրել է, որ կոշտ է պատասխանելու, եթե Ուկրաինա ներխուժի։ Կցանկանայինք նախ Ձեզանից իմանալ՝ ի՞նչ տրամարություններ կան Ուկրաինայում, սպասումները պատերազմի՞, թե՞ խաղաղության մասին են։

-Այո՛, իրավիճակը բավականին շիկացած է և՛ աշխարհում, և՛ Ուկրաինայում, և դա բնական է, քանի որ Ուկրաինայի սահմանի երկայնքով կուտակվել է մոտ 150․000-անոց ռուսական զորք, և ամեն օր, ամեն պահի սպասում ենք հարձակման։ Իրավիճակը մտահոգում է ուկրաինացիներին, ինչպես նաև ամբողջ աշխարհին, որովհետև բոլորը հասկանում են, որ ռուս-ուկրաինական բախումը կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի։ Նորմալ մարդիկ պատերազմ չեն ուզում։ Հիմա բոլորը ցանկանում են հասկանալ, թե ինչ է ուզում Ռուսաստանը։ Վերջինս պարզ ասել է, որ պահանջում է, որ Ուկրաինան չմիանա ՆԱՏՕ-ին՝ չնայած նրան, որ դրա մասին խոսք հիմա չկա էլ։ Դրա մասին բոլորը գիտեն, Պուտինը՝ նույնպես։ Իրականում նա ուրիշ նպատակ ունի, որի մասին բարձրաձայն չի ասում․ ցանկանում է, որ Ուկրաինան դառնա իր մարզը, կորցնի անկախությունը։ Ուկրաինացիները դա շատ լավ գիտեն, դրա համար պատրաստ են պայքարել մինչև վերջ։ Միջազգային հանրությունն էլ, տեսնում ենք, շատ մտահոգված է։ Մի քանի օր առաջ Էմանուել Մակրոնն էր նախ՝ Մոսկվայում, հետո՝ Կիևում, այսօր Գերմանիայի կանցլերը պետք է այցելի Կիև, որ ելք գտնեն այս իրավիճակից։ Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է ոչ այնքան Ուկրաինայից, որքան Պուտինից, որովհետև Ուկրաինան պատրաստ է և՛ բանակցելու, և՛ պաշտպանելու իր անկախությունը։ Իսկ Պուտինը համառորեն չի ցանկանում հետ քաշել իր զորքերը, ինչ նրանից պահանջում են և՛ ուկրաինացիները, և՛ տարբեր երկրների ղեկավարները։ Բոլորս հիմա սպասման մեջ ենք։

-Պարո՛ն Բոժկո, Ռուսաստանը Ուկրանայի դեմ ագրեսիայում ներքաշում է իր դաշնակից երկրներին։ Այս օրերին ձեր երկրի սահմաններին մոտ Բելառուսի հետ է զորավարժություններ անում։ Բելառուսում վախենում են, որ իրենք ևս ներքաշվելու են Ուկրաինայի դեմ պատերազմում։ Ուկրաինայում ի՞նչ կարծիք կա սրա վերաբերյալ՝ տեսնու՞մ եք հավանականություն, որ Ռուսաստանն իր հետ ներքաշելու է նաև իր ազդեցության տակ եղած երկրներին։

-Բոլորս դիտել ենք Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցին, որի ժամանակ նա բաց տեքստով ասել է, որ եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, ապա Բելառուսը պետք է մասնակցի։ Դա տխրեցնում է բոլորիս, որովհետև, ի վերջո, մենք մտերիմ ենք բելառուս ժողովրդի հետ և տեսնում ենք, որ Լուկաշենկոյի և Պուտինի վարած քաղաքականությունը ներքաշում է բելառուսներին այդ բախումների մեջ։ Բոլորս գիտենք, որ Բելառուսի նախորդ տարվա ընտրությունները ճանաչված չեն, և Լուկաշենկոն լեգիտիմ նախագահ չէ, բայց, այնուամենայնիվ, նա լարում է իր երկրի հարաբերությունները Ուկրաինայի հետ, որովհետև նա արդեն լրիվ կախված է Պուտինից՝ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես։ Հիմա մենք Բելառուսին ընկալում ենք ոչ միայն որպես բարի հարևան, այլ նաև որպես երկիր, որն արդեն Ռուսաստանի կազմում է և կարող է ամեն պահի հարձակվել Ուկրաինայի վրա։ Պատահական չէ, որ այնտեղ հիմա զորավարժություններ են անցկացնում։ Գիտենք, որ նման դեպքերում դրանք կարող են վերածվել հարձակման։ Մենք սպասում ենք, որ նման բան կարող է լինել։

-Ուկրաինայում իրավիճակի թեժացմանը զուգահեռ՝ հայաստանյան մասնագիտակաան շրջանակներում քննարկվում է այն հարցը, թե ինչպես պետք է կամ կարող է իրեն պահել Հայաստանն այս իրավիճակում։ Որպես Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան՝ Դուք ի՞նչ եք մտածում այս հարցի վերաբերյալ։

-Բարդ հարց է։ Հատկապես ինձ համար, այն մարդու համար, որը կապված է Հայաստանի հետ։ Ես ցանկանում եմ մտածել, որ հայ ժողովուրդն իմաստուն է, որ պետք է հասկանա՝ որտեղ է իր իսկական ազգային շահը, որտեղ կա քաղաքական կոնյուկտուրայի հարց։ Դրա համար, կարծում եմ՝ ճիշտ որոշում կլինի, և Հայաստանը չներքաշվի Ռուսաստանի ավանտյուրայի մեջ, ինչպես Բելառուսի դեպքում եղավ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան