Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալներ Տիգրան Եղիազարյանի և Հարություն Գուլյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Մաստարայի միջնակարգ դպրոց․ տեղեկացնում են մարզպետարանից։ Շրջայց կատարելով դպրոցում՝ մարզպետը ծանոթացել է շենքային պայմաններին, գույքային հագեցվածությանը և իրակացված բարեկարգման ծրագրերի ընթացքին, ինչպես նաև քննարկվել են նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Այցի շրջանակներում ներկաները զրուցել են դպրոցի կոլեկտիվի հետ, լսել են …

