Կալանավայրում Նավալնիի դեմ նոր դատավարություն է մեկնարկել

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Վլադիմիրի շրջանի Պոկրով քաղաքի թիվ 2 գաղութում մեկնարկել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ երկու նոր քրեական գործերով արտագնա նիստը։ Նա մեղադրվում է խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Խարդախության գործը հարուցվել է 2020 թվականի դեկտեմբերի վերջին, իսկ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար քրեական գործի հարուցման մասին հայտնի է դարձել 2021 թվականի մայիսին։ Մինչ դատարան ուղարկելը դրանք միավորվել են մեկ վարույթում։

Իշխանությունները չեն պարզաբանել, թե ինչու են որոշել, Նավալնիին Մոսկվա տեղափոխելու փոխարեն, դատական նիստն անցկացնել գաղութում։ Ընդդիմության կողմնակիցները կարծում են, որ դա արվել է դատավարության լուսաբանումը բարդացնելու նպատակով։

Պոկրովում դատական լսումներին ներկա են եղել մի քանի տասնյակ լրագրողներ։ Գաղութի ղեկավարությունը նրանց թույլատրել է լուսաբանել գործընթացը, բայց միայն վարչական շենքում, որտեղ հեռարձակվել է հանդիպումը։

Գաղութ է ժամանել նաև Նավալնիի կինը՝ Յուլիան։ Նախօրեին նա հրապարակել էր գրառում, որում պահանջում էր թույլ տալ մասնակցել արտագնա հանդիպմանը, ինչպես նաև հայտնել էր, որ փետրվարի 16-ին պետք է հանդիպում ունենար ամուսնու հետ։