Ոստիկանները բերման են ենթարկում Զվարթնոց տանող ճանապարհը փակած ցուցարարներին: Փարաքար համայնքի բնակիչները փակել էին Զվարթնոց տանող ճանապարհը, քանի որ մի քանի ժամ է՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին և նրա թիմակիցներին թույլ չեն տալիս մտնել համայնքապետարանի շենք։ Ցուցարարները վանկարկում են՝ «արդարություն», «հաղթանակ»: Փարաքար համայնքում այսօր նախատեսված էր համայնքապետի երդմնակալության արարողությունը, սակայն ոստիկանությունը փակել է …

