Գտեք տարբերակ բացատրելու, թե ինձնից ինչ են ուզում ընդհանրապես. Քոչարյանն անդրադարձավ մեղադրանքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով այսօր մեղադրող կողմը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։ Ինչպես Քոչարյանը, այնպես էլ Գևորգյանը, մասնակցում են նիստին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ մեղադրանքը պարզ չէ և ընդմիջում խնդրեց, որպեսզի ցույց տան, թե մեղադրանքի կոնկրետ որ դրույթները պարզ չեն։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես հայտարարեց, որ իր համար պարզ չէ իրեն վերագրվող մեղադրանքի էությունը։

«Ես իսկապես չեմ հասկանում այս մեղադրանքի էությունը։ Ես պե՞տք է հասկանամ, թե ինչ եմ արել և ինչ չպետք է անեմ։ Չի նկարագրված մի գործողություն, որի բացատրությունը տամ։ Երբ գա անհրաժեշտ պահը, ես պետք է կանգնեմ ամբիոնի մոտ և հարցնեմ` ինձանից ի՞նչ եք ուզում։ Ես ֆանտաստիկ բաներ չեմ ուզում, չէ՞»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ մեղադրանքում նշված է` ինչ-որ վարչատնտեսական լիազորություններ է խախտել, սակայն նման լիազորություններ Սահմանադրությամբ վերագրված էլ չեն ՀՀ նախագահին։ Քոչարյանը դիմեց դատարանին` հորդորելով գտնել տարբերակ՝ իրեն բացատրելու, թե ինչ են ուզում իրենից, ինչի մեջ է մեղադրվում։

Մանրամասները՝ տեսանյութում: