Սիլվա Համբարձումյանի հետ մեր վստահորդներից ոչ ոք առերեսում չի ունեցել․ Ռ․ Քոչարյանի պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

«2019թ-ին, երբ հայտնի դարձավ, որ խոսքը Սիլվա Համբարձումյանի կողմից կաշառք տալու ինչ-որ դրվագի է վերաբերում, ոչ ոք լուրջ չընդունեց մեղադրանքը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

«Այս մեղադրանքն այն ժամանակ անհրաժեշտ էր 300.1-րդ հոդվածին կից, որ հնարավոր բոլոր գույքային սահմանափակումները մեղադրյալների նկատմամբ կիրառեն, որովհետև դա կոռուպցիոն բնույթի մեղադրանք էր»,-նշեց Խուդոյանը՝ հավելելով, որ ի սկզբանե բարձրաձայնում էին, որ մեղադրանքը հստակություն չունի, ներկայացված չէ գործողություն:

Խուդոյանը նաև տեղեկացրեց, որ Սիլվա Համբարձումյանի հետ վստահորդներից ոչ ոք առերեսում չի ունեցել. «Մեր վստահորդների հետ առերեսում տեղի չի ունեցել, որովհետև այդ գործով որևէ անձ չի պնդել, որ ինքը երբևէ հանդիպել է պարոն Քոչարյանին կամ անձամբ ինչ-որ բան է տվել»:

Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով մեղադրող դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը։ Պաշտպանության կողմը պահանջել է պարզաբանել մեղադրանքը, պաշտպանները լքել են դատական նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ պաշտպանների նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը որոշելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում: