Իրանը, Ադրբեջանն ու Թուրքմենստանն Աշխաբադում կնքել են գազի տարանցման մասին եռակողմ համաձայնագիր։ Ինչպես հաղորդում է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան, ստորագրումը տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի նախագահներ Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի ներկայությամբ: Համաձայն պայմանավորվածության՝ ամեն տարի Թուրքմենստանից Ադրբեջան Իրանի տարածքով 1,5-2 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարվելու։ Նոյեմբերի 21-ին Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել …

