Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 049 նոր դեպք

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 049 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 18 409 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 51 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 56 531 թեստ, այստեղից 39 936-ը արագ, իսկ 16 595-ը «ՊՇՌ» թեստով:

stopcov.ge կայքում հրապարակված տվյալների համաձայն, երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 33,7 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 32,01 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 32,19 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 480 841 դեպք, որից 1 289 168 հիվանդ ապաքինվել է, 15 628-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 779 761 պատվաստում, օրական՝ 3 593։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 10 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 017 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 309 անձ:

Երեկ, փետրվարի 14-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 028 նոր դեպք, ապաքինվել է 22 517 պացիենտ, մահացել 21 մարդ:

Միևնույն ժամանակ, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն երեկ ասել է, որ տեխնիկական աշխատանքների պատճառով փետրվարի 14-ին հնարավոր չի եղել վերբեռնել կորոնավիրուսային վարակի վերաբերյալ ամբողջական տվյալները, ինչի պատճառով այսօր հրապարակված տվյալները ներառում են երկուսը միասին՝ կիրակի և երկուշաբթի օրերը: