«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ»․ հետազոտությունների արդյունքներ․ ՈՒՂԻՂ
Տնտեսություն
15.02.2022 | 15:21Մեկնարկել է «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագրի շրջանակում իրականացված «Մեկ անձից իրականացվող գնումների ծավալները և մրցակցային ձևի ընտրության այլընտրանքային հնարավորությունները» և «Պետական գնումների բողոքարկման համակարգի մոնիտորինգ» հետազոտությունների արդյունքների ներկայացման միջոցառումը։
Հանդիպմանը մասնակցում են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և ՖՆ Գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը, ոլորտի պատասխանատուներ այլ նախարարություններից։