Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ սպիտակ ավտոմեքենայով անհայտ անձը Կոմիտասի պողոտայում անկանոն կրակում է․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել չորս տղամարդու։ Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայում ավտոմեքենան կայանելու համար ծագած վիճաբանության ժամանակ տղամարդիկ հարվածներ են հասցրել իրար, ինչից հետո 31-ամյա …

