Նարեկ Բաբայանն ազատվել է Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից
Քաղաքականություն
16.02.2022 | 17:31ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նարեկ Բաբայանին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Նարեկ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: