ՆԱՏՕ-ն դեռևս չի տեսնում Ուկրաինայի հետ սահմաններից ռուսական զորքերի դուրսբերման նշաններ․ Ստոլտենբերգ

Լուրեր

16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Դաշինքը մինչ այժմ չի տեսնում Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի դուրսբերման նշաններ, ինչը կվկայեր լարվածությունը նվազեցնելու Մոսկվայի իրական մտադրության մասին։ Ավելի վաղ ՌԴ իշխանությունները հայտարարել էին, որ զորավարժություններից հետո կազմավորումների մի մասը վերադառնում է մշտական տեղակայման վայրեր, նրանք նաև խոսել են Արևմուտքի հետ ունեցած տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծելու մտադրության մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք Մոսկվայից ազդանշաններ ենք լսել, որ նա պատրաստ է շարունակել դիվանագիտական ջանքերը, բայց մինչ այժմ մենք տեղում չենք տեսել լարվածության ապաէսկալացիա։ Հակառակը, կարծես Ռուսաստանը շարունակում է զարգացնել իր ռազմական ներուժը»,- ասել է Ստոլտենբերգը:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Ստոլտենբերգին ի պատասխան՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է. «ՆԱՏՕ-ում գործերի վիճակի գնահատման համակարգում առկա է որոշակի, հավանաբար, արատ, ինչը, անշուշտ, թույլ չի տալիս ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին սթափ գնահատել իրավիճակը»։

Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ Բելառուսի զինվորականների հետ համատեղ զորավարժություններին մասնակցող արևմտյան և հարավային ռազմական շրջանների ստորաբաժանումները երեքշաբթի սկսել են վերադառնալ իրենց ռազմական կայազորներ։

Տաթև Ֆռանգյան