Պետք է զինծառայողներին տալ առաջնահերթ բուժզննման և բուժօգնության իրավունք, նրանք պիտի լինեն արտոնյալ: ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում այս հարցը բարձրաձայնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Մենք պետք է օրենսդրությամբ խրախուսենք, որ զինծառայողը արագ սպասարկվի և վերադառնա»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ շատ կարևոր է, որ զինծառայողների ընտանիքները ևս օգտվեն արտահերթ …

