Էրդողանը հայտնել է Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու ցանկության մասին

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարի վերաբերյալ նրա դիրքորոշումը պարզելու համար, գրում է «Անադոլու» գործակալությունը։

ԱՄԷ-ից Անկարա վերադառնալիս Էրդողանը լրագրողների հետ զրույցում կողմ է արտահայտվել սևծովյան տարածաշրջանում լարվածության շուտափույթ նվազեցմանը։ Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահը պաշտպանում է Պուտին-Զելենսկի-Էրդողան եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը։

«Եթե Պուտինը սատարի առաջարկը, ապա հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում կամ Անկարայում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանի խոսքով՝ Անկարան եռակողմ հանդիպման գաղափարի շուրջ իր հետագա քայլերում ելնելու է Վլադիմիր Պուտինի հետ զրույցի արդյունքներից։

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Կիևի և Մոսկվայի միջև հարաբերությունների ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ և դիվանագիտական ​​ճանապարհով, և Թուրքիան պատրաստ է իրագործելի ներդրում ունենալ այդ ուղղությամբ։

Տաթև Ֆռանգյան