Ադրբեջանցիները սպառնում են գյուղացիներին․ Խրամորթի գյուղապետը մանրամասներ է պատմում երեկվա միջադեպից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Ադրբեջանի զինուժն Արցախում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Երեկ՝ փետրվարի 15-ին, Ասկերանի Խրամորթ գյուղի տարածքում Խնապատ գյուղի 39-ամյա բնակիչ Կարեն Մելքումյանը տրակտորով հերկ անելիս է եղել, երբ ադրբեջանական դիրքից կրակել են վերջինիս ուղղությամբ։ Վնասվել է միայն տրակտորի հետևի անվադողը:

Ադրբեջանական կողմից Արցախի գյուղերի ու խաղաղ բնակչության ուղղությամբ կրակոցները պարբերական բնույթ են կրում․ նախորդ դեպքը օրեր առաջ տեղի էր ունեցել Մարտունու շրջանում։ Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակել էին բնակելի տների ուղղությամբ։

Խրամորթի ղեկավար Զորիկ Աբրահամյանն ասում է՝ այդ քայլերով ադրբեջանցիներն ուզում են վախեցնել տեղացիներին․ «Իրենք ուզում են ամեն կերպ հիասթափեցնել, վախեցնել ժողովրդին, որ խուճապի մատնվեն ու չաշխատեն»։

Տրակտորիստ Կարեն Մելքումյանը պատմում է՝ գյուղում կրակոցներ հաճախ են հնչում, բայց սա առաջին դեպքն էր, երբ արձակած կրակոցը դիպավ տրակտորին․ «Շատ են կրակում, կարելի է ասել՝ սեպտեմբեր-հոկտեմբերից սկսած գրեթե միշտ կրակում են»։

Ադրբեջանցիները ոչ միայն կրակում են, այլև ուղղակիորեն սպառնում, այսօր էլ արգելել են դաշտում աշխատել՝ ասում է Խրամորթ համայնքի ղեկավարը։

«Ուղղակի սպառնացել են, դուրս են հանել աշխատակիցներին, չեն թողել աշխատեն»,- նշում է նա։

Կարեն Մելքումյանն էլ ասում է՝ երեկ կրակոցից հետո շուրջ 2 ժամ աշխատել են, բայց այսօր գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու համար նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան