Բաքվում ԱՄՆ դեսպանը՝ Արցախի գրավյալ տարածքների վերականգման և հայ-թուրքական երկխոսության մասին

Լուրեր

29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
Բոլորը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերն այսօր հրավիրված ճեպազրույցում հայտարարել է, որ Արցախի գրավյալ տարածքներում ամերիկյան ընկերություններն արդեն իսկ գործունեություն են իրականացնում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ հրապարակումների՝ դեսպանը նշել է, որ կցանկանար՝ ավելի շատ ամերիկյան ընկերություններ մասնակցեին Արցախի գրավյալ տարածքների վերականգնմանը։

«Կցանկանայի վերականգնման աշխատանքներին մասնակցող ավելի շատ ամերիկյան ընկերություններ տեսնել։ Նրանց ներգրավելու համար անհրաժեշտ է ավելի շատ բաց մրցույթներ անցկացնել և բիզնես միջավայրի գրավչությունը բարձրացնել։ Ադրբեջանն ունի մեծ ներուժ, և մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով»,- ասել է դեսպանը։

Նա նաև հույս է հայտնել, որ ամերիկյան ընկերությունները կմասնակցեն նաև վերականգնվող էներգիային առնչվող նախագծերում։

Լիտցենբերգերն ասել է, որ ԱՄՆ անհրաժեշտ փորձառություն ու սարքավորումներ ունի ՝օգնելու Ադրբեջանին Արցախի գրավյալ տարածքների ականազերծման հարցում։ Նա նշել է, որ ԱՄՆ Մարշալի ժառանգության ինստիտուտն այս հարցում հաջողությամբ համագործակցում է ադրբեջանական ANAMA-ի հետ։

Ամերիկացի դիվանագետն ընդգծել է՝ Միացյալ Նահանգները հանդես է գալիս կայուն խաղաղության և տարածաշրջանում հաղորդակցությունների վերականգնման օգտին:

«ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանում համապարփակ խաղաղությանը, տրանսպորտային կապերի վերաբացմանը, որոնք ծառայում են ողջ տարածաշրջանի բարեկեցությանը։ Մենք ցանկանում ենք տեսնել նաև տարածաշրջանային համագործակցության աճ։ Դա կարող է որոշակի ժամանակ պահանջել, բայց մենք պատրաստ ենք աջակցել կողմերի մերձեցմանը»,- ասել է Լիտցենբերգերը՝ նշելով, որ ԱՄՆ-ն ցանկանում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները տեսնել ավելի ուժեղ, կայուն ու անկախ։ Ըստ դեսպանի՝ ԱՄՆ-ն կարևոր դեր է խաղում հետկոնֆլիկտային շրջանում հարաբերությունների կարգավորման գործում։

Անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսությանը՝ ԱՄՆ դեսպանն ասել է, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանում նոր լոգիստիկ ու տրանսպորտային հնարավորություններ կբացի։ Նրա խոսքով՝ դա նաև կարող է իր դերակատարումն ունենալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Էմմա Չոբանյան