Տաջիկստանը պատրաստ է Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի ցանկացած զարգացման

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Տաջիկստանը պատրաստ է Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի ցանկացած զարգացման, բայց այս պահին իրադրությունը հանգիստ է և վերահսկելի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ուժային կառույցների աղբյուրը՝ մեկնաբանելով Քարի Ֆասիհուդդին Ֆիթրաթի խոսքերը, ում «Թալիբան» շարժումը նշանակել է երկրի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում։

«Տաջիկստանի զինվորականները պատրաստ են Աֆղանստանի հետ սահմանին ցանկացած սցենար մշակել»,- ասել է նա։

Զրուցակիցը, միաժամանակ, հավելել է, որ իրավիճակը տաջիկ-աֆղանական սահմանին վերահսկվում է, և դժվար թե թույլ տրվի դրա սրումը։ Աղբյուրը նշել է նաև, որ սպառնալիքի դեպքում տաջիկական կողմը պատասխան քայլեր կձեռնարկի։ Նրա կարծիքով՝ աֆղան հրամանատարի տեղեկությունները, ամենայն հավանականությամբ, սադրիչ բնույթ են կրում։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էին Ֆիթրաթի խոսքերը թալիբների ստորաբաժանումները Աֆղանստանի հյուսիս-արևելք տեղափոխելու մասին՝ «սահմանները պաշտպանելու համար»։ Միաժամանակ, նա չի նշել երկիրը, որտեղից, իր կարծիքով, կարող է սպառնալիք բխել։

Կենտրոնական Ասիայի երկրներից Տաջիկստանն ունի ամենաերկար սահմանը Աֆղանստանի հետ՝ 1344 կմ, որի մեծ մասն անցնում է Փյանջ գետով, մյուս մասը՝ լեռնային տեղանքով։ Աֆղանստանի չորս հյուսիսարևելյան նահանգները սահմանակից են Տաջիկստանին՝ Բադախշանը, Թախորը, Քունդուզը և Բալխը:

Տաթև Ֆռանգյան