Հայտնի են բասկետբոլի Հայաստանի հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնություններում

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում երեկ կայացել է բասկետբոլի Եվրոպայի 2022 թ. առաջնությունների վիճակահանությունը: Իրենց մրցակիցներին իմացել են տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը, մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), մինչև 18 տարեկանների (C դիվիզիոն) հավաքականները և կանանց մինչև 16 (C դիվիզիոն) և 20 (B դիվիզիոն) տարեկանների հավաքականները. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հայտնվել է B ենթախմբում, որտեղ կհանդիպի Սան Մարինոյի և Ջիբրալթարի ընտրանիների հետ: Առաջնությունը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայի Տա-Քալի քաղաքում:

Տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ջիբրալթարի, Անդորրայի և Մոլդովայի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-ից 17-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:

Մ18 տարեկանների հավաքականը հայտնվել է B ենթախմբում, որտեղ կմրցի Ադրբեջանի, Լյուքսեմբուրգի, Մոլդովայի և Ջիբրալթարի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 24-ից 31-ը Սան Մարինոյում:

Կանանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է B ենթախմբում, որտեղ կմրցի Կիպրոսի և Մոլդովայի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-ից 17-ը Ալբանիայի Կորչե քաղաքում:

Կանանց Մ20 տարեկանների հավաքականն էլ հայտնվել է B դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Իսլանդիայի, Գերմանիայի, Իսրայելի և Վրաստանի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-ից 17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում: