Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը կիրակի Աշխաբադում գազի փոխանակման մասին եռակողմ համաձայնագիր են ստորագրել։ Պայմանագրի համաձայն՝ Թուրքմենստանից Իրանի տարածքով Ադրբեջան տարեկան կարտահանվի մինչև երկու միլիարդ խորանարդ մետր գազ։ Նոյեմբերի 21-ին Իրանի նավթի նախարար Ջավադ Օրուջին ասել էր, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի տարածքով հարևան երկրներից Ադրբեջան գազ տեղափոխելու մասին, այդ թվում՝ Թուրքմենստանից։ …

