Եվրախորհրդարանն իր զեկույցում հաստատում է՝ Մինսկի խումբը ԼՂ հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվրախորհրդարանն ընդունել է 2021 թվականի «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հարավային Կովկասին ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

Մասնավորապես, նշվում է Հարավային Կովկասում ԵՄ-ի և անդամ պետությունների ներգրավվածության մեծացման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար, ինչպես նաև հակազդելու տարածաշրջանային տերությունների ազդեցությանն ու միջամտությանը։

Եվրախորհրդարանը նաև կոչ է անում ԵՄ-ին, անդամ պետություններին՝ ակտիվորեն ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն կարգավորում գտնելու և տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելու համար։

«Հատկապես Ադրբեջանի և Հայաստանի վրա ճնշում գործադրելով՝ լուծել հետպատերազմյան հարցերը, այդ թվում՝ սահմանների դեմարկացիան և մնացած բոլոր ռազմագերիների ազատ արձակումը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը հակամարտության լուծման համար՝ հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման ու հավասար իրավունքների և հակամարտությունների խաղաղ լուծման վրա»,- ասվում է զեկույցում։
Եվրախորհրդարանը Մինսկի խմբին կոչ է անում արագ վերադառնալ իր միջնորդական դերին։

Էմմա Չոբանյան