Փետրվարի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատախազը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացությունը: Հոդվածը, որով մեղադրվում է Քոչարյանը, որպես պատիժ նախատեսում է 7-12 տարի ազատազրկում։ Այսօր հրավիրված ասուլիսում, անդրադառնալով այս դիտարկմանը, Քոչարյանը կատակելով արձագանքեց. «Ընդամենը 7-12 տարի՞, կարծում էի՝ ցմահ են պահանջելու, 2 տարին արդեն …

