ԴՆԹ փորձաքննությունն ավարտվել է, բայց որոշ ծնողներ դեռ ուժ չեն գտնում մարմինները տանելու. Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

Այսօրվա դրությամբ՝ դիահերձարաններում դեռ կան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքներ, որոնք նույնականացվել են, սակայն ծնողները չեն հուղարկավորում: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այո, ցավոք սրտի, դեռ ունենք նման դեպքեր, երբ նույնականացումն ավարտվել է, անգամ մի քանի, կրկնվող հետազոտությունների պարագայում էլ ծնողները կամ հարազատները դեռ իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու և հուղարկավորելու։ Մենք պատկերացնում, հասկանում ենք, որ դա ցավոտ, շատ դժվար պրոցես է։ Ե՛վ ՔԿ-ն, և՛ մյուս պատկան մարմինները զբաղվում են, որպեսզի այս ընթացքը հնարավորինս արագ ավարտին բերենք»,- նշեց նախարարը:

Անդրեսայանը հավելեց, որ մարմինների, մասունքների ԴՆԹ հետազոտման, նույնականացման գործընթացն ամբողջութամբ ավարտվել է։ «Մենք ունեինք դժվար հետազոտվող մասունքներ, որոնք շատ քայքայված էին, շատ դժվար էր դրանցից ԴՆԹ առանձնացնելը: Մենք 100-ից մի փոքր ավելի մասունք ուղարկեցինք Հոլանդիա, ստացանք դրանց արդյունքները, և այդ փուլը ևս ավարտվել է։ Այս պահին, կարելի է ասել, որ մենք նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտել ենք, ներկայում հետազոտման մեջ չունենք որևէ փորձանմուշ: Սակայն, կան մասունքներ, որոնց նույնականացումն անհնար է իրականացնել։ Դրանք առանձին արխիվացած են»,- նշեց Ավանեսյանը։

Հարցին՝ դիահերձարաններում քանի՞ մարմին կամ մասունք է պահվում, առողջապահության նախարարը հրաժարվեց պատասխանել. «Թիվ չեմ կարող հնչեցնել։ Ընդհանուր թվերի հետ կապված պատկան մարմինը Քննչական կոմիտեն է, դա իրենց իրավասությունն է, ես ինձ չեմ վերապահի նման իրավասություն»:

Անահիտ Ավանեյանը վստահեցրեց նաև, որ բոլոր դիահերձարանները վերանորոգումից հետո համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին:

Մանրամասները՝ տեսանյութում: