Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից հայտնել են դեպի Ուկրաինայի սահման ռուսական նոր զորքերի տեղափոխման մասին

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Չնայած ուկրաինական սահմաններից զորքերի դուրսբերման մասին Մոսկվայի հայտարարություններին՝ Ռուսաստանը շարունակում է ռազմական ուժեր կուտակել տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել են բրիտանական ռազմական հետախուզության ղեկավար Ջիմ Հոքենհոլը և Սպիտակ տան անանուն բարձրաստիճան պաշտոնյան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ապացույցներ չենք տեսել, որ Ռուսաստանը դուրս է բերել իր զորքերը Ուկրաինայի սահմաններից»,- ասել է Հոքենհոլը։

Ընդհակառակը, բրիտանական հետախուզության տվյալներով՝ Ուկրաինայի ուղղությամբ են շարժվում լրացուցիչ զրահատեխնիկա, ուղղաթիռներ, նկատվել է նաև դաշտային հոսպիտալ։

«Ռուսաստանն ունի ռազմական հնարավորություններ Ուկրաինա ներխուժելու համար»,- հավելել է պաշտոնյան։

Ըստ ամերիկյան աղբյուրների՝ Կրեմլը ևս 7000 զինվոր է տեղակայել ուկրաինական սահմանի մոտակայքում։ Սպիտակ տան խոսնակը «սուտ» է անվանել զորքերի մի մասի դուրսբերման մասին ՌԴ իշխանությունների հայտարարությունները։ Նա նաև վստահեցրել է, որ Ռուսաստանը «ցանկացած պահի» կարող է սկսել գործողություն, որը պատրվակ կծառայի Ուկրաինա ներխուժելու համար։

«Ռուսաստանն ասում է, որ ցանկանում է դիվանագիտական լուծում գտնել, սակայն նրա գործողություններն այլ բան են ասում»,- ընդգծել են Սպիտակ տնից։

Այն, որ Ռուսաստանը փորձում է Դոնբասում «ցեղասպանության» և «զանգվածային գերեզմանների» չհիմնավորված պնդումների միջոցով պատրվակ ստեղծել Ուկրաինա ներխուժելու համար, հայտարարել է նաև ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք տեսել ենք, որ ռուս պաշտոնյաները և լրատվամիջոցները բազմաթիվ պատմություններ են նետում, որոնցից յուրաքանչյուրը կարող է ներխուժման պատրվակ ծառայել»,- ասել է Փրայսը՝ ընդգծելով, որ այս պնդումներից և ոչ մեկը իրական հիմք չունի:

Տաթև Ֆռանգյան