Գիտատեխնոլոգիական կենտրոնից գողություններ կատարած անձինք հայտնաբերվել են

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Փետրվարի 12-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ազատության պողոտայի գիտատեխնոլոգիական կենտրոնից գողություն անելիս հանցագործներից մեկին բռնել են․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Բաժնի քրեական հետախույզների և ՊԾ Երևանի գնդի ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ րոպեներ անց կասկածվողներից մեկը՝ հենց դեպքի վայրից, մյուսը՝ Ազատության պողոտայից բերման ենթարկվեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք, ևս երկու հանցակցի հետ, որոնց ինքնությունը պարզվում է, փետրվարի 7-ից 9-ը նշված կենտրոնից գողացել են երեք օդորակիչ ու մալուխ:

Օդորակիչները վաճառել էին, իսկ մալուխը Խարբերդի տարածքում այրել էին, առանձնացրել պղինձն ու հանձնել գունավոր մետաղների ընդունման կետ: Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզեցին նաև, որ գողոնը տեղափոխել էին Սյունիքի մարզի մի բնակչի մեքենայով, որը նույնպես հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց: Բացի այդ, պարզվել է, որ հանցավոր խմբի անդամները հունվարի 31-ին նույն կենտրոնից գողացել են 20 մետր պղնձե խողովակներ, 30 մետր մալուխ, 4 էլեկտրական սղոց, 5 էլեկտական շաղափ, 2 զոդման սարք և 2 բենզասղոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկված անձինք տվել են խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել: Նրանց բնակարանների խուզարկությամբ գողոնը մասամբ հայտնաբերվել է:Նախաքննությունը շարունակվում է: