ԱՄՆ-ն այսօր ստացել է Ռուսաստանի պատասխանը երեք շաբաթ առաջ ԱՄՆ-ի կողմից ստացած գրավոր փաստաթղթին։ CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան։ «Մենք կարող ենք հաստատել, որ պատասխան ենք ստացել Ռուսաստանի Դաշնությունից: Այն այսօր Մոսկվայում հանձնվել է դեսպան Սալիվանին»,- ասել է պաշտոնյան: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ավելի վաղ ասել էր, որ Մոսկվան …

