Կերկարաձգվի տնտեսվարողներին տրամադրվող պետական օժանդակության ժամկետը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության որոշմամբ 6 ամսով կերկարաձգվի տնտեսավարողներին 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո կոնյակի սպիրտների այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռք բերման համար վճարված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքերի չափով տրամադրվող պետական օժանդակության տրամադրման ժամկետը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Այն հնարավորություն կտա ապահովելու շուրջ 6 մլն լիտր (2019 թվականին արտահանված տեղական արտադրության կոնյակի սպիրտի մակարդակի 50%-ը) կոնյակի սպիրտի արտահանում և կազմակերպելու 2022 թ. ակնկալվող խաղողի մթերումների գործընթացը։

Հիմնավորման համաձայն՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված 2019 թ. համեմատությամբ 2020 և 2021 թվականներին զգալիորեն նվազել են կոնյակի սպիրտի իրացման, այդ թվում՝ արտահանման ծավալներն ու դրանց արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների ֆինանսական մուտքերը։ 2019 թվականին կոնյակի սպիրտի արտահանման ծավալը կազմել է 14.5 մլն լիտր, իսկ 2020 թվականին՝ 7.1 մլն լիտր, որը 2019 թվականի համեմատությամբ նվազել է 7.4 մլն լիտրով կամ շուրջ 49 %-ով։ 2021 թվականի 10 ամիսներին կոնյակի սպիրտի արտահանման ծավալը կազմել է 5.4 մլն լիտր նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 6.6 մլն լիտրի դիմաց, կամ 2021 թվականի 10 ամիսներին կոնյակի սպիրտի արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 1.2 մլն լիտրով կամ շուրջ 18 %-ով։ 2019 թ. մթերվել է շուրջ 163.0 հազար, 2020 թվականին՝ շուրջ 235.0 հազար, իսկ 2021 թ. շուրջ 195.0 հազար տոննա խաղող։ Ըստ գնահատականների մթերված խաղողի շուրջ 90 %-ն ուղղվում է կոնյակի սպիրտի արտադրությանը։

Եթե հաշվի առնենք, որ միջին հաշվով 12 կգ խաղողից ստացվում է 1 լիտր կոնյակի սպիրտ, ապա 2019 թվականին արտադրված կոնյակի սպիրտի ծավալը կազմում է շուրջ 12.2 մլն լիտր, 2020 թվականին` շուրջ 17.6 մլն լիտր, իսկ 2021 թվականին՝ շուրջ 14.6 մլն լիտր: Հաշվի առնելով, որ տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա է ավելի քան 44.4 մլն լիտր կոնյակի սպիրտի մնացորդ և 2022 թ. խաղողի բերքի մթերման համար անհրաժեշտ է ապահովել կոնյակի սպիրտի պահման ազատ տարողություններ՝ կոնյակի սպիրտի արտահանումը խթանելու նպատակով անհրաժեշտ է օժանդակության տրամադրման ժամկետն երկարաձգել ևս 6 ամսով՝ մինչև 2022 թ. հունիսի 30-ը։