Հայաստանի երկրորդ նախագահ, ներկայում խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը դեմ չէ Ռուսաստանի և Հայաստանի միջև հավանական Միութենական պետության ստեղծմանը: Քոչարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց՝ չպետք է վախենալ նման հեռանկարից: Քոչարյանը վստահ է՝ միայն Պուտինի օգնությամբ Հայաստանը կարող է տարածաշրջանում վերականգնել ամուր դիրքերը: Նա կարծում է, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն օրերս բարձրաձայնել է այն, ինչ բոլորն են …

