«Քոչարյանը ՀՀ-ի ինքնիշխանությունը պատրաստ է զոհաբերել Կրեմլին». կարծիքներ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին Շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի երկրորդ նախագահ, ներկայում խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը դեմ չէ Ռուսաստանի և Հայաստանի միջև հավանական Միութենական պետության ստեղծմանը: Քոչարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց՝ չպետք է վախենալ նման հեռանկարից: Քոչարյանը վստահ է՝ միայն Պուտինի օգնությամբ Հայաստանը կարող է տարածաշրջանում վերականգնել ամուր դիրքերը: Նա կարծում է, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն օրերս բարձրաձայնել է այն, ինչ բոլորն են մտածում Հայաստանի մասին։

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը նկատում է՝ Քոչարյանի նախագահության տարիներին Հայաստանի ինքնիշխանությունը զգալիորեն զիջվել է Ռուսաստանին, և դրա արդյունքում Հայաստանը, որպես տարածաշրջանային գործոն, թուլացել է։ Նա մեծ բարեբախտություն է համարում այն, որ Քոչարյանն այսօր չունի մեծ քաղաքական ազդեցություն։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններն ու քարոզը, ինչպիսին, ըստ Բարսեղյանի, Քոչարյանի այսօրվա հայտարարությունն է, պետք է քաղաքական և իրավական գնահատականներ ստանան:

Անդրադառնալով Քոչարյանի այսօրվա ակնարկին, թե Ռուսաստանի հետ Միութենական պետության մաս դառնալը ՀՀ-ի դերը տարածաշրջանում կբարձրացնի, Լևոն Բարսեղյանը հիշեցնում է Սերժ Սարգսյանի ձեռամբ Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին, որը հիմնավորվում էր անվտանգության նկատառումներով։

Այսօրվա ասուլիսում Factor TV-ն Ռոբերտ Քոչարյանին հիշեցրեց, որ իր խոսքով՝ Հայաստանը գործոն դարձնելու պատրաստ Ռուսաստանի նախագահը երկու անգամ հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանի անբաժանելի մաս է՝ ըստ միջազգային նորմերի։ Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը որևէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը, քաղաքական հաշվարկներից ելնելո՞վ, թե՞ համամիտ է։ Ռոբերտ Քոչարյանը նախ հայտարարեց, թե ինքն է գրել Արցախի անկախության հռչակագիրը, ապա վրդովվեց, թե դրսից հակահայկական հայտարարություններին ի պատասխան՝ Հայաստանից որևէ ձայն չի հնչում, սակայն այդպես էլ չնշեց, թե ինչու ի՛ր ձայնը չի հնչեցրել։ Փոխարենն ասաց, որ Պուտինի հետ մասնավոր շփումներում է այդ հարցը բարձրացրել։

Factor TV-ն Ռոբերտ Քոչարյանից նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ինքն էլ, Սերժ Սարգսյանի նման, հստակ չի հայտարարում, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։ Քոչարյանը թեև հայտարարեց, որ Արցախի ապագան չի տեսնում Ադրբեջանի կազմում և պետք է ամեն ինչ անել՝ դա կանխելու համար, բայց այդպես էլ Սերժ Սարգսյանի նման չհայտարարեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան