ՌԴ-ն ներկայացնող գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 14-ամյա Ադելյա Պետրոսյանը պատմական ցատկը կատարել է դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի առաջնության ազատ ծրագրում։ Ավելի վաղ այս մրցաշրջանում Պետրոսյանը դարձել էր Կանանց պայքարում քառակի ռիտբերգեր կատարող առաջին մենասահորդուհին:

