Էրդողանը Ստամբուլում զիջում է դիրքերը․ իշխող ԱԶԿ-ն թուրքական մեգապոլիսում ընտրողների աջակցության զգալի կորուստ ունի

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սոցիալական ազդեցությունների հետազոտությունների կենտրոնի (TEAM) կողմից հունվարին Ստամբուլում անցկացված հարցումը ցույց է տվել, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարած «Ժողովրդական դաշինքին» ընտրողների աջակցությունն էականորեն նվազել է, ավելին, քան երկրի այլ շրջաններում։ Այս մասին գրում է turkishminute-ը:

Ըստ հարցման՝ իշխող դաշինքի ընտրական աջակցությունը նվազել է 9,5 տոկոսային կետով՝ ամբողջ երկրում 7,9 կետով անկման համեմատ:

«Նախկինում Ստամբուլի ընտրողները՝ քաղաք, որը գաղթականների է ընդունում Թուրքիայի բոլոր հատվածներից, նման վարքագիծ էր դրսևորում ամբողջ Թուրքիայի ընտրողների հետ: Սա, ըստ երևույթին, փոխվել է․ Ստամբուլում հիմա իշխող դաշինքի ընտրողների աջակցության անկումն ավելի մեծ է, քան Թուրքիայի մնացած մասում»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

ԱԶԿ-ի ձայները Ստամբուլում նվազել են մինչև 35,4 տոկոս՝ 2018 թվականի 42,4 տոկոսի դիմաց, մինչդեռ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությանը (CHP) նույն ժամանակահատվածում կարողացել է մեծացնել ընտրական աջակցությունը՝ 26,7-ից հասցնելով 36,2 տոկոսի:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս կիսում է իր կուսակցության ճակատագիրը․ Ստամբուլում նրա աջակցությունը նվազել է 9,2 կետով (43,3-ից հասնելով 34,2 տոկոսի), իսկ  ամբողջ Թուրքիայում՝ 6,5 կետով (44,4-ից 37,9 տոկոս)՝ 2018 թվականից ի վեր։

Իսկ ահա Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կարողացել է իր աջակցությունը մեծացնել 2019 թվականի հունիսի 23-ին իր պաշտոնում ընտրվելուց հետո։ Ստամբուլի ընտրողների 56,5 տոկոսը հայտարարել է, որ կաջակցի Իմամօղլուին քաղաքապետի հերթական ընտրություններում։

Իմամօղլուն 2019-ի ընտրություններում հաղթել էր իշխող կուսակցության ազդեցիկ դեմքերից Բինալի Յըլդըրըմին։ 

Հարցման արդյունքների համաձայն՝ Ստամբուլի բնակիչները գտնում են, որ ներկայիս քաղաքապետի վարչակազմն ավելի հաջողակ է, քան նախորդը․ ընտրողների 52,9 տոկոսն ասել է, որ գործող վարչակազմն «ավելի լավն է», իսկ 23,5 տոկոսն ասել է, որ այն «ավելի վատն» է:

Նշենք, որ Թուրքիայի տնտեսական ճգնաժամի, սոցիալական լարվածության ու գնաճի ֆոնին Էրդողանի և նրա կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել, ինչը փաստում են տարբեր սոցհարցումները։

Էմմա Չոբանյան