ԱՄՆ-ի Սենատի առաջնորդները հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

ԱՄՆ Սենատի ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել՝ պատրաստակամություն հայտնելով միասնաբար հանդես գալ ի աջակցություն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների, որոնց սպառնում է Ռուսաստանը։

«Այս ծանր ժամանակներում մենք երկկուսակցական համերաշխության և վճռականության ուղերձ ենք ուղարկում Ուկրաինայի ժողովրդին և նույնքան հստակ նախազգուշացում Վլադիմիր Պուտինին և Կրեմլին», –«Ամերիկայի ձայն»-ի տեղեկացմամբ՝ ասված է Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների 12 բարձրաստիճան սենատորների հայտարարության մեջ:

«Պուտինի հարձակման դեպքում Ռուսաստանը պետք է ծանր գին վճարի»,- գրել են նրանք։

«Մենք պատրաստ ենք լիովին աջակցել Ռուսաստանի դեմ ուժեղ, վստահելի և արդյունավետ պատժամիջոցների անհապաղ կիրառմանը, ինչպես նաև դեպի Ռուսաստան արտահանման խիստ սահմանափակումներին և վերահսկողությանը: Մենք կոչ կանենք Եվրոպայում և ամբողջ աշխարհում մեր դաշնակիցներին ու գործընկերներին միանալ մեզ», – նշվում է հայտարարության մեջ:

Դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի, հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելի և Սենատի մի քանի հանձնաժողովներում նախագահող դեմոկրատ և բարձրաստիճան սենատորների հայտարարությունը օրենքի ուժ չունի:

Հավասարապես բաժանված Սենատը չկարողացավ համաձայնության գալ երկկողմանի օրինագծի շուրջ՝ Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ կիրառելու հարցում, եթե վերջինս ներխուժի հարեւան Ուկրաինա:

Երեքշաբթի օրը Սենատի հանրապետականների մեծ մասը միակողմանի օրինագիծ ներկայացրեց Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս օրինագծի ընդունման հավանականությունը դեռևս պարզ չէ, քանի որ դեմոկրատներն այժմ վերահսկում են Սենատն ու Ներկայացուցիչների պալատը։ Օրինագիծը նախատեսում է «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ պարտադիր պատժամիջոցների կիրառում։

Հանրապետականները նաև առաջարկում են ագրեսիայի դեպքում պատժամիջոցներ կիրառել ռուսական խոշոր բանկերի նկատմամբ և երկրորդական պատժամիջոցներ՝ օտարերկրյա ֆինանսական հաստատությունների նկատմամբ, որոնք կշարունակեն աշխատել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկերի հետ։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Բոբ Մենենդեսը քննադատել է հանրապետականների նախաձեռնությունը:

«Հանրապետականների վերջին առաջարկը հիմնականում արտացոլում է այն, ինչ դեմոկրատներն արդեն համաձայնել են ընթացիկ բանակցություններում և հիմնվում է մեր սկզբնական բոլոր պատժամիջոցների «մայր օրինագծի» վրա», – ասված է Մենենդեսի հայտարարության մեջ:

Երկկուսակցական օրինագծի ընդունման երկու հիմնական խոչընդոտներն էին «Հյուսիսային հոսք 2»-ի շուրջ անհամաձայնությունները և բանկերի դեմ երկրորդական պատժամիջոցները:

Երկու կուսակցությունների սենատորներն ասել են, որ ցանկանում են արագորեն օգնել Ուկրաինային՝ պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ և Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելով, ինչը կլինի երկկուսակցական համագործակցության հազվադեպ դեպք պառակտված Կոնգրեսում:

Հինգ դեմոկրատներից և հինգ հանրապետական սենատորներից բաղկացած խումբը մի քանի շաբաթ շարունակ բանակցել է օրինագիծն ընդունելու համար, սակայն օրենսդիրները, ի վերջո, չեն կարողացել համաձայնության գալ:

50 հանրապետական սենատորներից ավելի քան 30-ը պաշտպանում են NYET ակտը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի սենատոր Ջիմ Ռիշի գլխավորությամբ, ով ակտիվ էր երկկուսակցական ծրագրի շուրջ բանակցություններում:

Նման օրինագիծ երեքշաբթի օրը հանրապետականների կողմից ներկայացվել է նաև Ներկայացուցիչների պալատ։