Արցախցիները փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը․ Քարվաճառ ուղևորվող տեխնիկան հետ է դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

Ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյունն այսօր ստիպված է եղել հետ վերադառնալ եկած ճանապարհով, քանի որ Մարտակերտի Մազավուզ գյուղի մոտ տեղացիները փակել էին Քարվաճառ տանող ճանապարհը։ Արցախցիները նման կերպ իրենց բողոքն են արտահայտել ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման վերջին դեպքերի առնչությամբ։

Ադրբեջանցիները վերջին օրերին կրակել էին ոչ միայն շփման գծի ուղղությամբ՝ վիրավորելով հայ զինծառայողի, այլև թիրախավորել էին խաղաղ բնակչությանը։ Օրեր առաջ ադրբեջանցիները կրակել էին Մարտակերտի շրջանում շփման գծի մոտ գտնվող հողամասում աշխատող հայ տրակտորիստի ուղղությամբ։

Ըստ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի՝ խաղաղապահների ներկայությունը ոչ միայն չի զսպում ադրբեջանցիներին, այլև լինում են դեպքեր, երբ խաղաղապահները ստիպված իրենք են խնդրում գյուղացիներին դադարեցնել հողամասում աշխատանքները, որովհետև հասկանում են՝ ադրբեջանցիները կարող են ամեն պահի անկառավարելի դառնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան