Թուրքական լրատվամիջոցը ՌԴ-ի 10 շրջաններն անվանել է «թյուրքական ինքնավար հանրապետություններ»

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Թուրքական Karar պարբերականը հոդված է հրապարակել, որում ՌԴ-ի տասը շրջաններն անվանել է «անկախություն չունեցող ինքնավար թյուրքական հանրապետություններ», փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Համարվում է, որ աշխարհում 200-250 մլն թուրք կա, և այդ բնակչության մոտ մեկ երրորդն ապրում է Թուրքիայում»,- ասվում է հոդվածում։

Հրապարակման մեջ նշվում է, որ գոյություն ունի 7 թյուրքական պետություն՝ , Ադրբեջանը, Ղազախստանը Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանն ու Հյուսիսային Կիպրոսը, որն օկուպացվել է Թուրքիայի կողմից։ Բացի այդ, նշվում են թյուրքական բնակչությամբ ինքնավար շրջանները․ Չինաստանում՝ Սինցզյան ույղուրական շրջանը, Գագուազիան՝ Մոլդովայում, Նախիջևանը՝ Ադրբեջանում և Քարաքալփաքստանը՝ Ուզբեկստանում։

Այնուհետ լրատվամիջոցը նշում է ինքնավար թյուրքական հանրապետությունները, որոնց թվում են նաև ՌԴ-ի տասը շրջաններ՝ Թաթարստանը, Բաշկիրիան, Չուվաշիան, Տուվան, Յակուտիան, Կաբարդինո Բալկարիան, Դաղստանը, Խակասիան, Կարաչայ-Չերքեզիան։ Միաժամանակ, նշվում է, որ ոչ բոլոր հանրապետություններում են թյուրքական ժողովուրդները մեծամասնություն կազմում։

Մինչ այս, թուրքական լրատվամիջոցներն արդեն տարբեր նյութեր էին հրապարակել, որոնցում այլ պետությունների տարածքները թուրքական են անվանվել։

Բացի այդ, «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին էր նվիրել «Թյուրքական աշխարհի» քարտեզը, որի մեջ ներառվել էին Ռուսաստանի հարավի շրջանների մի մասը, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի և Իրանի որոշ տարածքներ:

Էմմա Չոբանյան