ԱՄՆ-ը F-35-եր է տեղակայել Գերմանիայում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը Գերմանիա է ուղարկել հինգերորդ սերնդի F-35 բազմաֆունկցիոնալ կործանիչներ՝ ՆԱՏՕ-ի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի պահեստային հրամանատարությունը։

Գործող 388-րդ և պահեստային 419-րդ ավիացիոն ստորաբաժանումների կործանիչները տեղափոխվել են Շպանգդալեմ ավիաբազա՝ օդաչուների ու սպասարկող անձնակազմի հետ միասին։ Նշվում է, որ F-35 A Lightning II-ը ամենաժամանակակից կործանիչներն են ԱՄՆ ռազմաօդային ուժերում, որոնք ունակ են իրականացնել տարատեսակ խնդիրներ ագրեսիայի զսպման ու դաշնակիցների պաշտպանության համար, եթե զսպումը չհաջողվի»։

«ԱՄՆ կործանիչների տեղակայումը Շպանգալեմի ավիաբազայում ուժեղացնում է ՆԱՏՕ-ի պաշտպանությունը և համատեղ գործելու մեր կարողությունը։ Մենք գործ ունենք դինամիկ միջավայրի հետ, և այս տեղակայումը մեծապես ուժեղացնում է ՆԱՏՕ-ն»,- ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Ջեֆ Հարիգանը:

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն 8 F-15E է ուղարկել Լեհաստան, իսկ վեց KC-135 Stratotanker տանկեր՝ Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազա։

Նախօրեին հաղորդվել էր, որ Ուկրաինայի վրայով ԱԹՍ-ներ և ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ են թռչում։ Այսպիսով, RQ-4A Global Hawk ռազմավարական անօդաչու թռչող սարքը պտույտներ է կատարել Կիևի և Դոնբասի միջև, իսկ Boeing RC-135V Rivet Joint ինքնաթիռը թռել է Ղրիմի հարակից տարածքներում։

Տաթև Ֆռանգյան