Հետ կանչել Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխությունների նախագիծը․ քաղհասարակության ներկայացուցիչների հայտարարությունը

Լուրեր

16.01.2025 | 20:13
Մեծ Բրիտանիան և Ուկրաինան 100-ամյա գործընկերության համաձայնագիր են ստորագրել
16.01.2025 | 20:00
ԱՄՆ-ի նոր վարչակազմը Ալիևին պատժամիջոցների ուղերձ պիտի տա՝ ՀՀ-ի դեմ հարձակումը կանխելու համար․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 19:45
Խոստում, որն այդպես էլ չկատարվեց․ ինչո՞ւ են կալանքի գործերը շարունակում մակագրվել ձեռքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 19:32
ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
16.01.2025 | 19:26
2 միլիոնի ոսկուց 100 հազարի օգուտ էլ չենք ունենում․ ինչից են դժգոհ ոսկու շուկայի վաճառողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 19:18
Բայրամովը հայտարարել է, թե ՀՀ-ում «ռևանշիստական ​​միտումներն ու ռազմականացման քաղաքականությունն» անհանգստացնում են Ադրբեջանին
16.01.2025 | 19:10
Ես երկրորդ նախագահին հող չեմ վաճառել․Վաչագան Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 19:05
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պարզաբանումը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ
16.01.2025 | 19:00
ՀՀ-ի անկախությունը հակառուսականությո՞ւն է․ ՌԴ-ն ուզում է՝ մարիոնետային իշխանություն լինենք, չի՛ լինելու․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 18:47
Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են. Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից
16.01.2025 | 18:40
Թբիլիսին կօգտագործի իր ներուժը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար. Վրաստանի ԱԳ նախարար
16.01.2025 | 18:30
8 հոգի՝ փոքր խցում․ ինչ վիճակ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ճաղերից այն կողմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 18:22
ՏԿԵ նախարարը մարզպետների հետ քննարկել է փետրվարի 1-7֊ը Ջերմուկում անցկացվելիք Համահայկական ձմեռային խաղերին վերաբերող հարցեր
16.01.2025 | 18:16
Զախարովան՝ Ադրբեջանի պաշտպանության դիրքերից․ ինչո՞ւ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը երկարաձգելիս հաշվի չի առնվում Բաքվի կարծիքը
16.01.2025 | 18:08
Սահմանազատման հաջորդ փուլը կսկսվի ՀՀ-ի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից
Բոլորը

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով կառավարության փետրվարի 10-ի նիստում առանց զեկուցման հավանության արժանացած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Հայտարարությունում ասվում է.

«ՀՀ կառավարության 10.02.2022թ. նիստում գործադիրն առանց զեկուցման հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Այս օրինագծով առաջարկվում է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների՝ հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժների, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը՝ բողոքի ակցիաների տարբեր դրսևորումներ, որոնց արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները:

Նախագծի համաձայն՝ ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության անցկացման։

Անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները տարածվելու են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում։

Այս օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը հետընթաց է գրանցում ժողովրդավարական արժեքներից, ինչպես նաև կայուն զարգացման և կանաչ տնտեսության նպատակներից: Այն վնաս կպատճառի շրջակա միջավայրին, հանրության առողջությանը, կենսական ու տնտեսական շահերին, կխախտի քաղաքացիների սահմանադրական իրավունքները։

Տարիների փորձը ցույց է տվել, որ ընդերքօգտագործման ծրագրերի դեմ քաղաքացիական անհնազանդությունն ուղղված է եղել հանուն մարդու առողջության, առողջ շրջակա միջավայրի իրավունքների պահպանման, հանուն տեղի բնակիչների կենսապայմանների պաշտպանության և իրենց գործնեության ընտրության իրավունքի, ինչը կարող է սահմանափակվել հանքարդյունաբերության պատճառով:

Բողոքի ակցիաները հանքարդյունաբերական ծրագրերի վերաբերյալ դիրքորոշման արտահայտման ձև են: Եթե ազդակիր համայնքը դեմ է տվյալ ծրագրին, ապա իր իրավունքը պաշտպանում է նաև քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ, բողոքի ակցիաներով, քանի որ չկան իրավական մեխանիզմներ՝ որոշումներ կայացնելիս համայնքի բնակչության կարծիքը պարտադիր հաշվի առնելու, իրենց ձայնը լսելի դարձնելու։ Հանրությունը նաև զրկված է այդ որոշումները դատական կարգով բողոքարկելու իրավունքից:

Օրենսդրական այս փոփոխությունն, ըստ էության, հանրության՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքի, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայով նախատեսված՝ որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքի սահմանափակում է և հակաժողովրդավարական է։

Հակասահմանադրական է սույն օրինագծի՝ հետադարձ ուժ ունենալու դրույթը, քանի որ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։

Օրենսդրական այս փոփոխությունը վատթարացնում է ողջ հանրության իրավական վիճակը և խախտում նրա իրավունքները։ Անթույլատրելի է, 1-2 ընկերությունների վիճակը բարելավելով, ոտնահարել Հայաստանի ողջ հանրության իրավունքները։

Ակնհայտ է, որ օրենսդրական այս փոփոխությունն առաջին հերթին առնչվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին:

Խնդրահարույց է նաև, որ, օրինագծի համաձայն, փոփոխված ժամանակացույցով նախագծերը կամ երկրաբանական ուսումնասիրության ծրագրերը շրջակա միջավայրի վրա ազդեցության և տեխնիկական անվտանգության նոր փորձաքննության ենթակա չեն լինելու:

Այն հակասության մեջ է մտնում գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի հետ, որի 20-րդ հոդվածի 7-րդ կետում նշված է. «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում»:

Այսպիսով, Ընդերքի մասին օրենսգրքի այս նոր փոփոխություններով գործադիրը հեռանում է ժողովրդավարական արժեքներից, վտանգում է տեղական ժողովրդավարության գործընթացը, քանի որ այս փոփոխության համար բացակայում է հասարակության հետ կոնսենսուսը, ինչպես նաև այն զրկում է համայնքի բնակիչներին՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի համար խաղաղ պայքարելու հնարավորությունից։

Մենք՝ ներքոստորագյալ կազմակերպություններս և ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք ՀՀ կառավարությունից հետ կանչել ՀՀ Ազգային ժողովից «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի խնդրահարույց նախագիծը: Պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից վերադարձնել օրինագիծը ՀՀ կառավարություն՝ այն հակասահմանադրական, հակաօրինական և հակաժողովրդավարական լինելու հիմքով։

Հայտարարությունը բաց է միանալու համար:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

«Կանաչ Հայաստան» բնապահպանական ՀԿ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական քաղաքացիական նախաձեռնություն

«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ

«Գոյ» բնապահպանաիրավական ՀԿ

«Միհր» ստեղծագործողների միություն» ՀԿ

Հայաստանի կանանց նախաձեռնություն

«Սինեմարթ» Երիտասարդական ՀԿ

«Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ «Գյումրու առաջընթաց» ՔԶՀԿ ՀԿ

«Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

«Յանուս» իրավական ՀԿ

«Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

«Թուխմանուկ» ՀԿ

Էկոլոգիական հասարակական դաշինք

«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ

Արթուր Համբարձումյան, Էկո-իրավաբան

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ

«Հանրային վերահսկողություն» ՀԿ

«Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն ՀԿ

«Երեխաների հասարակություն մանկապատանեական ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ

«Նոր Հորիզոններ» ՀԿ

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան

«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

«Թումանյան» փաստաբանական գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Մերի Աղախանյան, ռեժիսոր

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Մեկ առողջություն» կոալիցիա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ

«Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

«Կայուն ապագա» երիտասարդական ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Անահիտ Մանուկյան` բժիշկ, անհատ ձեռնարկատեր

«Դալմա-Սոնա» Հիմնադրամ

Վաղինակ Տեր-Հովհաննիսյան, Եվա Մարգարյան, «Քաղցկեղի դեմ պայքարի Եվրոպական լիգաների ասոցիացիա»-ի Հայաստանի Երիտասարդ դեսպաններ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ