ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի թեկնածուների քննարկման հարցը: «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր 1999-2002 թթ. պատգամավոր Մանվել Բադալյանի թեկնածությունը: Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի հարցին, Մանվել Բադալյանը նշեց, որ նախորդ իշխանության ժամանակ էլ լսարանում բավականին կոշտ …

