Ալիևը դժգոհ է, որ ադրբեջանցի գործարարները հեռու են մնում Արցախի գրավյալ տարածքներից․ նա ներդրումների կոչ է արել

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհ է Արցախի գրավյալ տարածքների վերականգնման աշխատանքներում ադրբեջանական բիզնեսի ներգրավվածության մակարդակից։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխացմամբ՝ նա կոչ է արել ձեռնարկատերերին ակտիվորեն բիզնես ստեղծել Արցախի գրավված տարածքներում, իսկ պետական կառույցներին՝ պայմաններ ստեղծել ձեռնարկատերերի ներդրումների համար։

«Մասնավոր սեկտորի զարգացմամբ մենք հասել ենք մեծ հաջողությունների։ Այդ հատվածն ի սկզբանե կարևոր դեր է խաղացել իմ՝ նախագահի աշխատանքի մեջ, արդյունքում մենք այժմ տեսնում ենք, որ ՀՆԱ-ի մեծ մասն ապահովում են մասնավոր և ոչ նավթային հատվածները»,- ասել է Ալիևը մի շարք շրջանների գործադիր մարմինների նորանշանակ ղեկավարների հետ տեսակապով հանդիպման ժամանակ։

Ալիևը նաև նշել է, որ հետպատերազմյան շրջանում ավելի մեծ դեր է վերապահվում մասնավոր հատվածին։ Նրա խոսքով՝ ձեռնարկատերերը պետք է իրենց ուշադրությունը դարձնեն Արցախի գրավյալ տարածներին ու այնտեղ բիզնես հիմնեն։
Ի դեպ, Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Արցախի գրավյալ տարածքների վերականգնման համար «ոչ մի մանաթ օգնություն չեն ստացել ու ոչ մի վարկ չեն վերցրել»։

Հավելենք, որ Արցախի գրավյալ տարածքներում հիմնականում գործունեություն են ծավալում Իլհամ Ալիևի ընտանիքին ու նրա մերձավորներին պատկանող ընկերությունները։ Բացի այդ, շինարարական տարբեր աշխատանքներում ներգրավված են Թուրքիայի նախագահ Էրդողանի մերձավորներին պատկանող մի շարք ընկերություններ։

Էմմա Չոբանյան