2021 թվականի դեկտեմբերի 1-ին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է ավելի քան 3,5 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ․ տեղեկացնում են հումանիտար առաքելությունից։ Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների, ինչպես նաև` «Հայ ծերանոց», «Դարմանատուն», ընկերաբժշկական կենտրոններում և մի շարք այլ բուժհաստատություններում …

