Արհեստական ձեռքեր․ հայ ինժեներները փորձում են լուծել վերջույթները կորցրածների խնդիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

30-ամյա Արտյոմի երկու ձեռքերը՝ արմունկից ներքև, անդամահատվել են դեռ 18 տարի առաջ, այդ օրվանից կյանքը շարունակվում է պրոթեզներով։ Դարպասապահ Արտյոմը վնասվածքից հետո չթողեց ֆուտբոլը․ այսօր էլ որպես մարզիչ է աշխատում, նաև կանանց ֆուտբոլի զարգացման նպատակով երիտասարդ տաղանդների հավաքման ծրագրում է ներառված։  

Արտյոմն ասում է՝ իր բախտն այնքանով է բերել, որ փոքր տարիքում ծնողները պրոթեզավորել են, ինչի շնորհիվ կարողացել է հեշտությամբ ադապտացվել։ 

Հայաստանում պետպատվերի շրջանակում 4-5 տարին մեկ հատկացվում է պրոթեզ, սակայն դրանք բարձրորակ չեն, շուտ են շարքից դուրս գալիս՝ ասում է Արտյոմը։ Հնարավորինս հեշտ ու արագ ինտեգրվելու, նոր պայմաններին հարմարվելու համար ֆունկցիոնալ պրոթեզներ են պետք, որոնք արտերկրում բավականին թանկ արժեն՝ 25․000-ից մինչև 150․000 դոլար, բայց դրանք էլ օգտագործման ժամկետ ունեն, միջինում՝ 3-5 տարի։ Ստացվում է՝ ֆունկցիոնալ պրոթեզ ունենալու համար նաև մեծ ֆինանսական կարողություններ են պետք։ 

Պատերազմից հետո կառավարությունը ձեռք բերեց իսլանդական արհեստական վերջույթներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 50 հազար դոլար էր։ Դրսում առաջարկվող պրոթեզներից մի քանի անգամ էժան, բայց որակով չզիջող պրոթեզներ են խոստանում հայ երիտասարդներից կազմված «ԱրմԲիոնիկս» ընկերությունում, որտեղ վերականգնողական լուծումներ են առաջարկում վերին վերջույթի խնդիրներ ունեցող անձանց։  

Սա Հայաստանում պրոթեզների արտադրության առաջին փորձն է։ Դեռևս 2017 թվականին ուսանող ընկերներով  հետազոտական նախագիծ սկսեցին, տարբեր նախագծերի մասնակցեցին, իսկ 2020-ի պատերազմից հետո նոր թափով սկսեցին աշխատել։ Սկսել են 2-3 հոգանոց խմբով, այսօր աշխատում են 10-11 հոգով, միացել են նաև Սփյուռքից եկած հայրենակիցները, ովքեր ցանկանում էին ինչ-որ կերպ օգտակար լինել պատերազմի դաշտում վերին վերջույթները կորցրած տղաներին։

Այստեղ են զրոյից նախագծում, մոդելավորում, 3D տպիչով տպում ու հավաքում պրոթեզները։ Ստեղծում են ինչպես մեխանիկական, այնպես էլ միոէլեկտրիկ պրոթեզներ, որոնք կառավարվում են մկաններից ստացված ազդակների շնորհիվ։ Վերջինը դեռ փորձարկման ու կատարելագործման փուլում է, բայց արդեն վստահ ասում են, որ հաջողել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան