Միջազգային կազմակերպությունները դատապարտել են Բաքվում բողոքի ցույցը լուսաբանող լրագրողների դեմ բռնություններն ու ծեծը

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Բաքվում օրերս Ադրբեջանի նախագահականի շենքի դիմաց զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիան լուսաբանելիս լրագրողների ձերբակալության և ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու միջադեպին անդրադարձել են մի շարք միջազգային կառույցներ։

Հիշեցնենք՝ ոստիկանները ձերբակալել էին լրագրողներ Ֆաթիմա Մովլանլիին, Սևինջ Սադիգովային և Թեյմուր Քերիմովին։ Ավելի ուշ Քերիմովը հայտնել էր, որ իրեն ազատ են արձակել, և նշել, որ ձեռքի թեթև վիրավորում է ստացել։ Իսկ լրագրողներ Ֆաթիմա Մովլամլիին ու Սևինջ Սադիգովային տարել էին ոստիկանական բաժանմունք, որտեղ նրանց ծեծի էին ենթարկել։

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ համակարգող Թերեզա Ռիբերիոն, մասնավորապես, դատապարտել է Բաքվում փողոցային ակցիան լուսաբանելիս լրագրող Ֆաթիմա Մովլամլիի նկատմամբ ճնշումների փաստը։

«Փետրվարի 15-ին Ադրբեջանում Ֆաթիմա Մովլամլիի և լրատվամիջոցների այլ աշխատակիցների նկատմամբ ոստիկանության բռնության մասին հաղորդումներն անընդունելի են։ Լրագրողները պետք է կարողանան անվտանգ կերպով կատարել իրենց պարտականությունները։ Հուսով եմ՝ իշխանություններն օպերատիվ հետաքննություն կանցկացնեն»,- թվիթերյան իր էջում գրել է Ռիբերիոն։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը ևս անդրադարձել է ադրբեջանցի լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնություններին։

«Լրագրող Ֆաթիմա Մովլամլին և Սևինջ Սադիգովան՝ Azel TV-ի ձերբակալված խմբագրի կինը, բռնության կիրառմամբ ձերբակալվել են Բաքվում նախագահական գրասենյակի մոտ բողոքի ցույցը նկարահանելուց հետո: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է անում թափանցիկ և արագ հետաքննել ոստիկանության այս ցնցող չարաշահումը»,- ասվում է կազմակերպության հայտարարությունում։

Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն երեք լրագրողի նկատմամբ ոստիկանության դաժանության մեղադրանքները, որոնք ձերբակալվել են Բաքվում բողոքի ցույցը լուսաբանելիս: Այս մասին էլ ասվում է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպության հայտարարության մեջ։

«Իշխանությունները պետք է ամբողջովին հետաքննեն լրագրողների նկատմամբ ոստիկանության աղաղակող դաժան վերաբերմունքի մասին պնդումները և արժանահավատ քայլեր ձեռնարկեն՝ կանխելու նման միջադեպերի կրկնությունը», ասել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Գուլնոզա Սաիդը:

Նա նշել է, որ ինչպես կառավարամետ, այնպես էլ ընդդիմադիր ​​լրատվամիջոցների լրագրողները պետք է կարողանան ազատորեն հաղորդել ցույցերի մասին՝ չվախենալով կամայական ձերբակալություններից և ոստիկանության դաժանությունից։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ոստիկանները լրագրողներից պահանջել են ջնջել նկարահանված կադրերը, Մովլամլիին երկու անգամ գցել են հատակին և մի քանի անգամ հարվածել նրա ոտքերին ու ստամոքսին։ Սպաները նաև հայհոյանքներ են հնչեցրել ու վիրավորել Սադիգովային և Մովլամլիին։

Երեք լրագրողներն էլ կազմակերպությանը հայտնել են, որ նախատեսում են պաշտոնական բողոքներ ներկայացնել ոստիկանության կողմից իրենց հանդեպ վերաբերմունքի հետ կապված: Կոմիտեն մեկնաբանություն ստանալու համար նամակ է ուղարկել Ադրբեջանի ՆԳՆ-ին, սակայն պատասխան չի ստացել:

Հավելենք, որ Ադրբեջանի ԶԼՄ-ի մասին նոր աղմկահարույց օրենքի ընդունումից հետո, որն օրեր առաջ ստորագրել է նախագահ Իլհամ Ալիևը, սա լրագրողներին ձերբակալելու և ծեծի ենթարկելու առաջին դեպքն է։ Նոր օրենքը սահմանափակում է լրագրողների իրավունքները և պարտադրում գրանցվել միասնական ռեեստրում։ Օրենքն արդեն իսկ դատապարտել են մի շարք երկրներ և միջազգային կառույցներ։

Էմմա Չոբանյան