Դոնեցկում սկսել են բնակիչներին տարհանել ՌԴ

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Իրավիճակի սրման հետ կապված ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում սկսել են տարհանել տեղի բնակիչներին։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

«Այսօր՝ փետրվարի 18-ից, կազմակերպվում է բնակչության զանգվածային, կենտրոնացված տարհանում Ռուսաստանի Դաշնություն: Առաջին հերթին տարհանվում են կանայք, երեխաները և տարեցները»,- «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։

Նա հավելել է, որ «Ռոստովի մարզում, Ռուսաստանի Դաշնության հետ պայմանավորվածության համաձայն, ամեն ինչ պատրաստ է քաղաքացիներին տեղավորելու համար»։

Սակայն ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի՝ ինչ է այժմ տեղի ունենում Դոնեցկում։

«Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում Պուշիլինի մոտ»,- ասել է Պեսկովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով կանանց, երեխաներին և տարեցներին Ռուսաստանի Ռոստովի մարզ տարհանելու վերաբերյալ ԴԺՀ ղեկավարի հայտարարությունը։

Նա հավելել է, որ տեղեկություն չունի նաև այն մասին՝ արդյո՞ք դա համաձայնեցված է եղել ռուսական կողմի հետ։ Բացի այդ, Պեսկովն անպատասխան է թողել հարցը՝ արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է ընդունել փախստականներին։

«Չգիտեմ՝ ում հետ է եղել կապը, տեղեկություն չունեմ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Հավելենք, որ Պուշիլինի հայտարարությունից հետո բնակչությանը Ռուսաստան տարհանելու կոչ է արել նաև ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

Նշենք, որ ըստ ուկրաինական օպերատիվ շտաբի տվյալների՝ Դոնբասում հրետակոծությունների ինտենսիվությունն աճում է. այսօր ժամը 14:00-ին գրանցվել է անջատողականների կողմից հրադադարի ռեժիմի խախտման 45 դեպք, մինչդեռ անցած օրվա ընթացքում գրանցվել է 60 խախտում։ Նշվում է, որ հրետակոծության ընթացքում հակառակորդը կրակել է 122 մմ հրանոթներից, 82 և 120 մմ ականանետերից, ծանր գնդացիրներից, ավտոմատ մոլբերտ և մոլբերտ հակատանկային նռնականետերից, ԲՄՊ-2 զինատեսակներից և հրաձգային զինատեսակներից։

Հիշեցնենք՝ երեկվա հրետակոծության հետևանքով վիրավորվել էր երկու զինվորական և հինգ քաղաքացիական անձ։

Ուկրաինայի արևելքում հակամարտությունը շարունակվում է գրեթե ութ տարի, այդ ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 13 հազար մարդ, ևս մոտ 44 հազարը՝ վիրավորվել։